Մեր մասին
Asian Food Store-ը մի վայր է, որտեղ Ասիայի ամենահայտնի և հետաքրքիր համերը հավաքված են մեկ հարկի տակ։ Մեր տեսականու մեջ կգտնեք կորեական, ճապոնական, չինական և այլ ասիական խոհանոցներին հատուկ ապրանքների լայն ընտրանի՝ լապշաներ, բրինձ, տոպոկի, սոուսներ, համեմունքներ, սնեքեր, քաղցրավենիք, թեյեր, զովացուցիչ ըմպելիքներ և շատ ավելին։
Մենք ցանկանում ենք, որ ասիական խոհանոցի բացահայտումը լինի ոչ միայն համեղ, այլև հետաքրքիր փորձառություն։ Անկախ նրանից՝ ցանկանում եք պատրաստել Ձեր սիրելի ասիական ուտեստը տանը, փորձել նոր և անսովոր համեր, թե պարզապես գտնել այն ապրանքը, որը վաղուց ցանկանում էիք փորձել՝ Asian Food Store-ում միշտ կգտնեք ինչ-որ յուրահատուկ բան Ձեզ համար։
Բացահայտեք նոր համեր, փորձարկեք, պատրաստեք և ստեղծեք Ձեր սեփական ասիական տրամադրությունը։
📍 Սպասում ենք Ձեզ՝ Երևան, Ալեք Մանուկյան 7
🕘 Ամեն օր՝ 09:00–23:00
📞 +374 91 677 677
Asian Food Store — Ասիայի համերը՝ հենց Ձեր կողքին։